News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, մայիսի 20-ին, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիսավոր պայմաններում կբացեն Լեհերենի կենտրոն, որը ծառայելու է Հայաստանում լեհերենի ուսուցման տարածմանը եւ լեհական մշակույթի մասին գիտելիքի խորացմանը:

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաեւ «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ Հայաստանում ԼՀ դեսպանության կողմից հայերենով հրատարակված Լեհաստանի քարտեզը, որը մեր երկրում եվրոպական երկրի առաջին քարտեզն է հայերենով հրատարակված:

Լեհերենի կենտրոնի բացումը եւ քարտեզի ներկայացումը Հայաստանում ներկայում ընթացող «Լեհական օրեր»-ի շրջանակներում իրականացվող միջոցառումներից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ