News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց դեսպանին եւ վերջինիս խնդրանքով ներկայացրեց քաղաքում վերջին շրջանում կատաված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30 ին նախանշված «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա: 

Գյումրիի քաղաքապետի մամուլի ծառայությունից հայտնում են, թե օգտվելով առիթից` Սամվել Բալասանյանը պաշտոնապես հրավիրեց  Ջոն Հեֆֆերնին եւ նրա տիկնոջը ներկա գտվելու միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, ինչը եւ ընդունվեց դսպանի կողմից: Այնուհետեւ կողմերն  քննարկեցին մի շարք այլ հարցեր, ինչպիսիք են օրինակ Գյումրու թատրոնի հին շենքի վերականգնման համար հնարավոր ֆինանսական միջոցներ հայթայթելը: Այս կապակցությամբ դեսպանը քաղաքապետի հետ կիսվեց իր գաղափարներով:

Նույն օրը Գյումրու քաղաքապետն ու   Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ եւ լիազոր դեսպանը ներկա գտնվեցին «Հետքերով որբերի հայոց»  լուսանկարների ցուցադրությանը, որն անցկացվեց Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ