News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ուելսի արքայազն Չարլզը ժամանել է Երեւան: Նա թագավորական ընտանիքի մասնավոր այցով Հայաստան այցելած առաջին անդամն է, եւ այստեղ կգտնվի մինչեւ մայիսի 30-ը ներառյալ (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արքայազն Չարլզը Հայաստան է ժամանել որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր,  որի գործունեությունն ուղղված է Երեւանի հուշարձանների եւ ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերածնմանը` հաշմանդամ երեխաների, երիտասարդության եւ անապահով ընտանիքների կյանքը բարելավելու նպատակով:

Արքայազն Չարլզը եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը հիմնադրամի շրջանակում բարեգործական ծրագիր են իրականացնում:

Այցի շրջանակում արքայազն Չարլզը կայցելի «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է  համաշխարհային մշակութային արժեք, եւ որտեղ պահվում են հնագույն ձեռագրեր հայերենով, ռուսերենով, արաբերենով, ճապոներենով եւ պարսկերենով:  Նա կայցելի նաեւ Հայաստանի հոգեւոր կենտրոն Էջմիածին, որտեղ նրան կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Արքայազն Չարլզը կայցելի նաեւ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ համերգ տեղի կունենա, այնուհետեւ կմասնակցի «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագրի պատվին կազմակերպված ընդունելությանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ