News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունգարական Տիսաերշ գյուղի բնակիչ Իշտվան Պուշկաշը փայտե մեքենա է հավաքել: Մեքենայի գրեթե բոլոր հիմնական մասերը փայտից են, նույնիսկ փոխանցման տուփը եւ վառելիքի բաքը, որը 51- ամյա Պուշկաշը պատրաստել է գարեջրի հին տակառից: Փայտե ավտոմեքենան հաքեցված է Fiat մեքենայից վերցված շարժիչով եւ հին Mercedes Benz-ի ղեկով, գրում է Telegraph-ը:

Պուշկաշը չորս ամիս է ծախսել այս յուրօրինակ մեքենան ստեղծելու համար: Հիմա, երբ մեքենան պատրաստ է, նա պատրաստվում է վաճառել այն, իր հաջորդ նախագծի՝ եռանիվ տրանսպորտային միջոցի իականացման համար միջոցներ ստանալու համար:

Քանի դեռ այս ստեղծագործությունն իր տեղը չի գտել յուրահատուկ իրերի որեւէ սիրահարի հավաքածուի մեջ, Պուշկաշը վարում է իր մեքենան (ինչը ոստիկանությունը թույլատրել է իրեն բացառության կարգով) հարազատ գյուղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ