News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի հաշտությունը կնպաստի կայունության ու բարեկեցությանը աստիճանի բարձրացմանը ողջ կովկասյան տարածաշրջանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Հիշեցնենք, որ Synopsys Armenia-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ դեսպանն ափսոսանք էր հայտնել, որ հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել:

«ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցում եղել եւ մնում է հետեւյալը. հարաբերությունների նորմալացում առանց նախապայմանների»,-ընդգծել է դեսպանը:

Պարզաբանելով նույն հանդիպման ժամանակ իր հայտարարությունը 1915-ի դեպքերի եւ այդ առնչությամբ ԱՄՆ նախագահի նկատմամբ ճնշումների կիրառման մասին, Ջոն Հեֆերնը նշել է. «Կոնգրեսն իր սահմանադրական պարտավորությունները կատարելիս կարող է եւ պարտավոր է դեսպանների թեկնածուներին խիստ հարցեր տա: Ճնշումը հենց այդ առումով է, որովհետեւ թեկնածուները գիտեին եւ հստակ պատկերացնում էին իրենց ժամանման երկիրն ու այդ երկրի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ