News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան  տարածաշրջանում կայունություն է  ցանկանում եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին,  հայտնել է ԵԽԽՎ-ի Թուրքիայի պատվիրակ Նուրսունա Մեմեկանը, որը մասնակցում է Երեւանում ընթացող ԵԽԽՎ-ի  Մշտական հանձնաժողովի նիստին:

«Մենք ուժերի ներածին չափով կնպաստենք հարաբերությունների կարգավորմանը եւ  հուսով ենք, որ դուք էլ նույնը կանեք:  Հայաստանը եւ Ադրբեջանն էլ է պետք է նման կերպով մոտենան հարցին», - ասել է նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ԵԽԽՎ-ի պատվիրակը հույս է հայտնել, որ փաստաթղթերը «կվերադարձվեն»: «Ես հույս ունեի, որ հարաբերությունները կկարգավորվեն, սակայն դա տեղի չունեցավ», - նշել է Մեմեկանը:

Լրագրողների այն հարցին, թե ցանկանում է արդյոք Անկարան վավերացնել նշված փաստաթղթերը, խորհրդարանականը պատասխանել է. «Այո, ցանկանում է», սակայն հրաժարվել է  նշել մինչ օրս դա չանելու  պատճառները: 

Մուրսունա Մեմեկանն ընդգծել է, որ սա իր երկրորդ այցն է Երեւան եւ նշել, որ ուրախ է տեսնել Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ