News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու փրկարար ծառայության գնդապետ Ա.Վարդանյանը եւ ՕԿՎ պետ փրկարար ծառայության գնդապետ Ա. Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Պրինտեր» մակնիշի Ф678 ХК 34 համարանիշի միկրոավտոբուսը եւ «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 համարանիշի ավտոմեքենան: Միկրոավտոբուսը շրջվել է:

«Մերսեդես Պրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, ուղեւորուհիներ՝ Ելենա Օխիկյանը եւ Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ