News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ակունք գյուղում քիչ առաջ ահասառսուռ դեպք է տեղի ունեցել, ընտանիքի հայրը դանակահարել է կնոջն ու դուստրերին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին, Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչը վիճաբանել է ընտանիքի անդամների հետ, որից հետո դանակահարել է կնոջն ու դուստրերին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել կնոջ կյանքը: Աղջիկներից մեկն այժմ գտնվում է Աբովյան քաղաքի հիվանդանոցում, իսկ մյուսին տեղափոխել են Երեւան: Մահացած կինը 30 տարեկան էր:

NEWS.am-ին հաջողվել է պարզվել է, որ դանակահարությունն իրականացրած անձը 40 տարեկան է, անունը՝ Աշոտ: Գյուղացիները տեղեկացրել են, որ տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել:

Տպել
Ամենաշատ