News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Այսօր`հունիսի 16-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռիի մարզի Մեծավան համայնքում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով` նույն գյուղի բնակիչ, 11-ամյա երեխան ընկել է ջրով լցված մեծ փոսը եւ խեղդվել: 

Դեպքի վայր են ժամանել Լոռիի փրկարարները, ովքեր այս պահին գետի երկայնքով իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն երեխային դեռեւս չեն հայտնաբերել: Չճշտված տեղեկություններով` գետի հարակից տարածքից փորձել են ավազ հանել, եւ երեխան ընկել է հենց այդ ավազի համար փորված փոսը:

NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 11-ամյա Սիփան Այվազյանն է:

Ժամը 19.30-ին փրկարարները ջրափոսից դուրս են բերել երեխայի դին:

Մանրամասները`առաջիկայում

Տպել
Ամենաշատ