News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան պետական «Էկսար» ընկերության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի մի շարք ընկերություններ: Ինչպես  NEWS.am-ի թղթակցին ասաց  այդ ընկերություններից մեկի` «Մանանա Գրեյնի» տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, «Էկսարի» ներկայացուցիչները քննարկել են ռուսական ապրանքների մեծածախ գնման ֆինանսական հնարավոր մեխանիզմները:

«Քննարկվել են հետաձգվող վճարումների մեխանիզմների ապահովագրման, ինչպես նաեւ ռուսաստանցի գործընկերների հետ գործարքների ապահավոգրման հարցերը: Որոշալի առումով դա մեզ համար շահավետ է: Մենք ռուսաստանցի հացահատիկագործների հետ աշխատում ենք արդեն վաղուց, երկար տարիների գործընկերներ ունենք, սակայն նորերին գտնելը միշտ էլ օգտակար է: Իսկ եթե գործարքների ապահովագրություն է առաջարկվում` ավելի լավ»,-նշեց Նիկողոսյանը:

«Մանանա Գրեյնը» պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը. պարենային հացահատկից բացի, ձեռք կբերվի նաեւ սերմացու հացահատիկ` սերմնաբուծարանի բացման հեռանկարով:

«Էսկար» ընկերությունը ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկությունն  է եւ մասնագիտացած է արտահանման վարկերի ապահովագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ