News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երկրագնդի ջերմաստիճանի 56  աստիճան ռեկորդին, որը սահմանվել էր դիտարկումների սկզբին, կարող են հասնել  ԱՄՆ արեւմտյան նահանգները, որտեղ օդի ջերմաստիճանն արդեն հասել է 50 աստիճանի:

Արիզոնայում ուրբաթ ջերմաստիճանը հասել է մինչեւ 47 աստիճանի, իսկ քալիֆոռնիական Մահվան հովտում` 51 աստիճանի:Սպասվում է, որ շոգերը չեն հեռանա մինչեւ հանգստայն օրերի վերջը: Իշխանություններն անհանգստանում են, որ շոգը կարող է ազդել օդային հաղորդակցության  վրա, քանի որ շատ օդանավեր կարող են թռչել մինչեւ  52 աստիճանի դեպքում, իսկ  47-ից բարձր ջերմաստիճանն արդեն իսկ անբարենպաստ պայմաններ է առաջացնում թռիչքների համար:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը բնակիչներին զգուշացրել է նման եղանակային պայամանների վտանգների մասին, հաղորդում է «Վզգլյադը»: Օդերեւութաբանները նման շոգի պատճառը բացատրում են տաք ցիկլոնների ազդեցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ