News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ից Տաթեւի վանք այցելողները կարող են օգտվել նոր զբոսաշրջային ծառայություններից: Այդ մասին այսօրև՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:

Նոր զբոսաշրջային համալիրը կոչվում է «Տաթեւի դարպասներ», ու բացի ճոպանուղուց, ներառում է ժայռագնացություն, օդապարուկների վարձույթ, հետիոտն կամ հեծանվով շրջագայություն, աուդիոգիդեր: Բացվել է նաեւ հուշանվերների խանութ, իսկ «Տաթեւատուն» ռեստորանում մատուցում են հիմնականում այդ տարածաշրջանի կերակուրներ՝ ժինգյալով հաց, տոլմաներ, տարբերև սալաթներ եւ այլն: Ռեստորանի տնօրեն Դավիթ Գաբրիելյանն ասաց, որ խորոված ու քյաբաբ չեն մատուցում:

Այցելուները, ցանկության դեպքում, կարող են գիշերել Գորիսի 13 հյուրանոցներում, կամ Տաթեւի, Հալիձորի ու Շինուհայրի զբոսաշրջային տներում; Միայն Տաթեւում 84 այդպիսի տուն կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ