News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կայքէջում մոտ ժամանակներս կբացվի մեկ այլ՝ առանձին էջ, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղին։

Այդ մասին ԼՂ կատարած երկօրյա աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նա հույս է հայտնել, որ դա կօգնի մեծացնել Արցախի հանդեպ հետաքրքրությունը։ Նախարարը նաեւ նշել է, որ 2011-ին ԼՂ անկախության 20-ամյակը կնշվի աշխարհի հայկական բոլոր օջախներում։

ՀՀ սփյուռքի նախարարությունը մտադիր է ԼՂՀ ներկայացուցիչներին ներգրավել իր բոլոր ծրագրերում եւ միջոցառումներում։

Նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությանն ընդունել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հանդիպումներ են տեղի ունեցել փոխվարչապետի, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի, ԼՂՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանի եւ ԼՂՀ արտգործնախարարության ղեկավարության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ