News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Նոր Մոսկվայում»  ուղեւորատար ավտոբուսին հարվածած «ԿամԱԶ»-ի վարորդի նկատմամբ մեղադրանք են առաջադրել: Նա  18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեղավորն է համարվում:

Մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի ՔՕ-ի 264 հոդվածի 5-րդ մասով: Ըստ գործող օրենքների` բեռնատարի վարորդին 18 մարդու մահվան համար սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ «ԿամԱԶ»-ի վարորդը Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանն է: Նա հիվանդանոցում է: Փաստաբանը պատմել է իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակի մասին,  որն ի վիճակի չէ խոսել, ակայն բժշկական շրջանակների աղբյուրը նշել է, որ վարորդի վերքերն այնքան էլ լուրջ չեն, եւ ցուցմունքներից հրաժարվելու պատճառը քննությունը ձգձգելու ցանկությունը կարող է լինել:

Քննիչները չեն կարողացել հարցաքննել հայաստանցի վարորդին՝ «Նոր Մոսկվայում» սարսափելի ավտովթարի ենթադրյալ մեղավորին

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ի ցերեկը «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին եւ մասերի բաժանել այն:

Սարսափելի պատահար «Նոր Մոսկվայում». Բեռնատարը բախվել է ավտոբուսին

Սկզբում հաղորդվել էր, որ «ԿամԱԶ»-ի վարորդը զոհվել է, սակայն հետո պարզվեց, որ նա դուրս է թռել բեռնատարից եւ ողջ մնացել:

«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ