News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է այն, որ Հոլոքոստի եւ հայոց ցեղասպանության համեմատության մասին  «Անընդունելի անտարբերություն» գիրքը հայերեն է թարգմանվել: Այս մասին այսօր` հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում հայտնել է գրքի հեղինակ, պատմաբան գիտնական Յաիր Աուրոնը:

Ըստ նրա` գիրքը գրվել է եբրայերեն եւ թարգմանվել անգլերեն: «Կցանկանայի, որ Իսրայելում շատ լրագրողներ դրանով հետաքրքվեին: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են այս գիրքը հայ ընթերցողին հասանելի դարձնելու համար:  Կարեւոր է այն, որ գիրքը հրատարակվել է նաեւ հայերեն, քանի որ այնտեղ հիմնականում արտացոլված է հայերի եւ հրեաների ցեղասպանությունների միջեւ եղած կապը»: Պատմաբանը նշել է, որ գրքում կան փաստեր, որոնք մինչ այդ չեն ուսումնասիրվել այլ մասնագետների կողմից: 

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ հեղինակը համարձակ քայլ է կատարել` իր գրքում պատմելով Հայոց ցեղասպանության  ճշմարտության մասին: «Գիրքը նախատեսված է Իսրայելի եւ Հայաստանի ընթերցողների համար: Այս գիրքը մեկ  քայլով կմոտեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հեղինակը հայերի ողբերգությունը համարում է Հոլոքոստի «նախաբան» եւ Իսրայելի ժամանակակից իշխանություններին մեղադրում Ցեղասպանության ճանաչման հարցում իրենց պահվածքի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ