News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ի պաշտպանություն «Նոր Մոսկվայում» վթարի ենթարկված վեռնատարի վարորդի` 46-ամյա Հրաչյա  Հարությունյանի այսօր` հուլիսի 16-ին ինքնաբուխ ակցիա եւ ստորագրահավաք էր կազմակերպվել Ռուսաստանի դեսպանատան մոտ, որին մասնակցում էին իրավապաշտպաններ, լրագրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ (ֆոտոռեպորտաժ): Նրանք  պահանջում են արժանապատիվ վերաբերմունք Հայաստանի քաղաքացու նկատմամբ: «Եթե նա անգամ գործել է հանցագործություն, ինչը դեռ դատարանը եւ քննությունը պետք է պարզի, նրան պետք է վերաբերվել արժանապատիվ եւ չնվաստացնել կնոջ խալաթով եւ դեղերի ազդեցության տակ անցկացնել առաջին քննությունը: Դա չի համապատասխանում ոչ մի երկրի օրենքներին եւ նույնիսկ Եվրոպական կոնվենցիայի խախտում է: Այդ կերպ ուղղակի վիրավորում են ՀՀ քաղաքացուն: Նրան արդեն կոչում են հանցագործ եւ «մռնչացող հայ»: Նրա մասին սուտ տեղեկություններ են տարածում, որին նա արժանի չէ»,- ասաց ակցիայի մասնակիցներից Սերգեյ Չամանյանը:

Հարցին, թե պահանջելու են Հրաչյա Հարությունյանի  արտահանձնումը Հայաստանին,  ասաց. «Ես պահանջում են նրան արժանապատիվ վերաբերվել: Բայց իրավաբան չեմ եւ չեմ կարող ասել հնարավոր է Հայաստան արտահանձնե՞ն, թե՞ ոչ»:  

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոան Բարսեղյանն էլ  նշեց, թե ինչ է, թե ռուսների ձեռքը զոհ է ընկել, վերաբերվում են այնպես, ինչպես ուզում են.«Կներեք ձեւակերպումներիս համար ինչ ա, թե «Արմյաշկա» է, թե «Խաչիկ» է ընկել իրենց ձեռքը»: Նրա խոսքով, պատահարի հենց սկզբից, երբ ռուսական լրատվամիջոցները հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացի է եղել ԿամԱԶ-ի ղեկին, Հայաստանի իշխանությունները  պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին հասկանալու, թե այդ քաղաքացուն ինչ օգնություն եւ պաշտպանություն էր պետք: « Այդ մարդը, սոցիալական խնդիրներից ելնելով, մեքենա էր քշում: Հասկանալի է, որ սեփական միջոցներով որակյալ պաշտպանություն չէր կարողանա ապահովել: Հետեւաբար` Հայաստանի իշխանությունները պետք է որակյալ իրավաբանական աջակցություն ապահովեին այդ մարդուն: Քանի դեռ դատարանը չի գտել, որ հանցագործ է, մարդը հանցագործ չէ: Մենք լուրեր ունենք, որ նույնիսկ ծխախոտ եւ հաց թույլ չեն տալիս փոխանցել այդ մարդուն»,- ավելացրեց Լեւոն Բարսեղյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ կատարվածը նմանեցրեց միջնադարյան Լինչի դատաստանին. «Այդ խալաթով պատկերը դա Լինչի դատաստանն է, որը հետամնաց միջնադարյան երկրներում է  եղել: Արդյոք, եթե վարորդը հայ չլիներ, այլ լիներ ռուս կամ սլավոնական ազգի ներկայացուցիչ, նման վերաբերմունքի կարժանանար: Բնականաբար, ոչ»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը: Նրա զարմանում է, որ գոնե Սփյուռքի նախարարությունը կոշտ վերաբերմունք չի արտահայտում: Ինչ վերբերում է  արտահանձնմանը, Ավետիք Իշխանյանը ասաց, որ դա միայն դատից հետո է հնարավոր էքստրադիցիայի ձեւով: «Բայց այդ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում եւ դատավարությունը տեղի է ունենալու Ռուսաստանում»,- նշեց Ավետիք Իշխանյանը եւ ավելացրեց, որ սա ապտակ էր ուղղված հայերին, ինչ արդյունքում ՀՀ իշխանություններին կանացի խալաթ հագցրեցին: Ինչպես նաեւ կարծիք հայտնեց, որ լավ կլիներ, որ ամբողջ աշխարհի իրավապաշտպանները արձագանքեին: Ակցիայի մասնակիցներին Մկրտիչ Մկրտչյանն  էլ  կատարվածը պայմանավորեց Եվրաինտեգրման հետ: «Ուզում էին ասել, եթե հայերը հանկարծ  իրենց խելոք չպահեն, բոլոր հայերի հետ Ռուսաստանում այդպես կվարվեն: Ես կարծում եմ, որ սա ճնշման ձեւ եւ ուղերձ էր Հայաստանի իշխանություններին: Սա խոսում է  նրա մասին, որ մեր իշխանությունները թույլ են»,- ավելացրեց Մկրտիչ Մկրտչյանը: Հավաքված ստորագրությունները կազմակերպիչները փոխանցեցին Հայաստանում Մոսկվայի դեսպանատանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿամԱԶ»-ը բախվել է ուղեւորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին: Սկզբում հաղորդվում էր, որ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը զոհվել է, սակայն հետո պարզվեց, որ նա դուրս է թռել բեռնատարի սրահից եւ կենդանի մնացել:

Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոբուսը երկու մասի է բաժանվել: Վթարի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 64 մարդ: Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիչ էին բերել կանացի խալաթով: Մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ