News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել Ռուսաստանի Մոսկվա Վոլգոգրադ ավտոմայրուղում սարսափելի ավտովթարի հետեւանքով զոհված հայ ընտանիքի անդամների ինքնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ հուլիսի 18-ին, ժամը 21.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 17-ին ժամը 03.47-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 38-ամյա Գառնիկ Բադալյանը, ուղեւորներ` 38-ամյա Նարինե Բաբայանը, 4-ամյա Միքայել եւ 6-ամյա Հայկանուշ Բադալյանները տեղում զոհվել են:

Հարվածից «Օպել»-ը հրդեհվել է, մարդիկ չեն հասցրել դուրս գալ մեքենայից եւ ողջ-ողջ այրվել են:

Բադալյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները մեզ հետ զրույցում նշել են, որ 38-ամյա Գառնիկ Բադալյանը Մոսկվայում ապրում էր  կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ, բայց Չարենցավանում եւս մեծ բարեկամություն ունեն: «Ամբողջ  Չարենցավանը սգում է, շատ վատ վիճակ է, դիակներն էլ չեն տարբերում»,- հայտնել է մեր աղբյուրը:

Մեր տեղեկություններով` Ռուսաստանում գտնվող չարենցավանցի մեծահարուստները հավաքվել են, որպեսզի օգնեն նրանց տեղափոխել Հայաստան: Առաջիկա երկու օրերին դիակները կբերեն Հայաստան:

Վթարի հանգամանքների եւ պատճառների մասին տեղեկություններն իրարամերժ են, ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, թե վթարը եղել է հայ վարորդի` հանդիպակաց գոտի մտնելու հետեւանքով, մինչդեռ կան նաեւ տեղեկություններ, թե վթարի մեղավորը բեռնատար մեքենան է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ