News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի տարածքում տեսահսկման խցիկը Կարմիր գրքում գրանցված կովկասյան հովազ է արձանագրել, սակայն կադրերում միայն կենդանու պոչն է երեւում: «Wildlife Extra»-ի փոխանցմամբ, հովազներն անորսալի կենդանիներ են, եւ Կովկասյան արգելոցին այդքան մոտ Հայաստանի տարածքում Խոսրովի արգելոցի հարեւանությամբ ութ տարվա ընթացքում առաջին անգամ է հովազ արձանագրվում: Եթե արգելոցում հետքեր չգտնվեին, կարելի էր կասկածել կենդանու գոյությանը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի համակարգող Մանուկ Մանուկյանը եզակի մարդկանցից է, ով հովազ տեսել է վայրի բնության մեջ: «Հովազն այլեւս ուրվական չէ: Մենք գիտենք, որ այն գոյություն ունի: Միջավայրը նրա բնակության համար պիտանի է: Այն խաղաղ է, եւ շատ որս կա: Մենք կշտկենք խցիկների դիրքը եւ վաղ թե ուշ կստանանք կենդանու ամբողջական պատկերը»,- նշել է Մ.Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ