News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արդեն հինգերորդ օրն է, ինչ Երեւանի փողոցներում ընթանում է «Չեմ վճարելու 150 դրամ»  ակցիան: Այսօր` հուլիսի 25-ին, առավոտյան 11.00-ից երիտասարդները հիմնականում հավաքվել են կենտրոնական փողոցների կանգառներում, կանգնել են «Վճարել 100 դրամ» պաստառներով եւ բարձրախոսներով կոչ են անում չվճարել 150 դրամ կամ 150 դրամ վճարելու դեպքում պահանջել ՀԴՄ կտրոն:

Օպերայի տարածքում` դեպի Բաղրամյան պողոտա տանող կանգառն այսօր առավոտյան մարդաշատ էր, երիտասարդների նախաձեռնած ակցիան, ինչպես նկատեց անցորդներից մեկը, տոնի է վերածվում: Մարդիկ ոգեւորված են` տեսնելով փողոցներում պայքարի դուրս եկած երիտասարդների, լսելով նրանց «100 դրամ վճարելու» մասին կոչերը: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ակցիայի ընթացքում ակտիվիստներին միանում են անցորդներ, այլ քաղաքացիներ:

Ակտիվիստները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ մի քանի երթուղիներ այսօր գործադուլ են արել, օրինակ` 57, 62 համարի երթուղիները եւ իրենց պայքարը արդյունք է տալիս: Երիտասարդների ակցիան մեծամասամբ լավ արձագանք է գտնում նույնիսկ երթուղայինների վարորդների շրջանում: Նրանք մտնում են ավոտբուսների, միկրովտոբուսների մեջ, ողջունում վարորդներին, կոչ անում վճարել 100 դրամ, իսկ վարորդն էլ ասում, թե այս ամեն անում են նաեւ իր եւ իր ընտանիքի համար: «Դուրս եկեք գործադուլի, մի վճարեք 150 դրամ»,- գոռում են Բաղրամյան պողոռյաի կանգառում կանգնած ակտիվիստները: Այս կանգառում շատ են նաեւ  «Free car»-երը, որոնց ղեկին ամենեւին էլ հայտնի մարդիկ չեն, պատահական անցնողներ են, տաքսիների վարորդներ: Նրանք խուսափում են զրուցել լրագրողների հետ, երեւալ տեսախցիկների առաջ, բայց ամեն անգամ անցնելիս կանգնում են եւ հարցնում` «Կոմիտաս, Դավիթաշեն» գնացող կա:  «Free car»-ի վարորդներից  մեկը, պարզվեց, ոստիկանության աշխատակից է, այդ իսկ պատճառով էլ խնդրեց իրեն չնկարել` ասելով, որ գնում է Կոմիտաս, ովքեր ցանկանում են, թող գան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ