News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգին, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` (FPWC) օգոստոսի 4-ին, ժամը` 4-ին հայտարարում են «Պաղպաղակի օր» միջոցառումը:

Կենդանի երաժշտություն, զվարճալի խաղեր, քաղցր մրցանակներ ու շատ պաղպաղակ, ընդամենը 50 դրամով: Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

Իսկ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կներկայանա խաղ-մրցույթի տաղավարով, որտեղ հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակի (հեծանիվ):

Կլինի նաեւ Երեւանի կենդանաբանական այգու տաղավարը, որտեղ կներկայացվեն կենդանաբանական այգու նորությունները, «Զու» ամսագիրը, «Կենդանիների խնամակալություն» ծրագիրը եւ այլն:

Իսկ ժամը 16:00-ից սկսած Երեւանի կենդանաբանական այգու մուտքը մինչեւ 16 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

Այդ օրը համեղ պաղպաղակ կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ, ով հանդիսանում է Հայաստանի բարձրորակ կաթնամթերք եւ պաղպաղակ արտադրող առաջատար ընկերություններից մ եկը:

Տպել
Ամենաշատ