News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարայի շրջանում հայկական գերեզմանատան տեղում կառուցվող ռեստորանի հարցը անհանգստացրել է մի շարք թուրքական հասարակական կազմակերպություններին։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Մալքարայի հայկական Սուրբ Թորոս կիսավեր եկեղեցուց ոչ մեծ հեռավորության վրա գտնվող հայկական ավերված գերեզմանատան տարածքում ռեստորանի կառուցումն անհանգստացրել է ոչ միայն Ստամբուլի հայ համայնքին, այլեւ թուրքական մի շարք ՀԿ-ների։

Թուրքական Mazlum-der իրավապաշտպան ՀԿ-ի կազմած զեկույցում նշվել է, որ հայկական գերեզմանատան տարածքում բաց վիճակում կան մահացածների ոսկորներ, որոնք ռեստորանի շինարարության աշխատակիցները հավաքում եւ նետում են աղբը։

Լրագրող Ումիթ Բայզօղլուն ի հերթին նշել է, թե Մալքարայի հայ համայնքից այսօր միայն կիսավեր Սուրբ Թորոս եկեղեցին եւ գերեզմանատունն է մնացել, որոնք էլ ոչնչացման եզրին են։

Կառուցվող ռեստորանի վարձակալԴեմրալի Փալան նշել է, թե ինքն օրինական է անում ամեն ինչ եւ  այդ տարածքը վարձակալությամբ վերցրել է քաղաքապետարանից՝ ռեստորան կառուցելու թույլտվությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ