News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանաձորում, այսօր՝ օգոստոսի 7-ի լուսադեմին, արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 37-ամյա բնակիչը դաժան ծեծի է ենթարկել տարեց մորը: Վերջինս ներխուժելով մոր ննջասենյակ՝ նրան ծեծի է ենթարկել, պատռել հագուստները, ապա ձեռքերով բռնել է պարանոցից՝ փորձելով խեղդել նրան:

Բարեբախտաբար, մորը հաջողվել է դուրս պրծնել որդու ճանկերից եւ փախչել տնից: Վերջինս այս մասին ահազանգել է տեղի ոստիկանության բաժին: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր, որդին բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ավելի ուշ տեղեկացանք, որ երիտասարդը հաշվառված է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում՝ որպես ալկոհոլիկ: Վերջինս հաճախ է ծեծի ենթարկում մորը:

Տպել
Ամենաշատ