News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում քրգործ է հարուցվել խնամակալի նկատմամբ, որին կասկածում են փոքրահասակ որդեգրված աղջկա սպանության մեջ։ Աղջիկը մահացել է հիվանդանոցում։ 41-ամյա կնոջը ցմահ ազատազրկում է սպառնում։

Հետաքննությունն սկսվել է փոքրիկի՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Նրա մոտ եղել են ծեծի հետքեր եւ գլխուղեղի փակ վնասվածք։ Հիվանդանոց տեղափոխվելու պահին աղջիկը կոմայի մեջ է եղել։ Օգոստոսի 12-ին նա մահացել է։

Հետաքննությունը պարզել է, որ կինն աղջկան ծեծել է ցատկապարանով։ Ընդ որում, փոքրիկն ընկել եւ գլխի հարված է ստացել։ Կինը հետագայում խոստովանել է իր հանցանքը, հաղորդում է NEWSru.com-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ