News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի լրագրողուհի Աննա Սահակյանին Բաքու չեն թողել՝ լուսաբանելու նախագահ Վլադիմիր Պուտինի այցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը լրագրողուհին: Նրա խոսքով՝ իրեն Ադրբեջան չեն թողել, քանի որ անձնագրում հայկական ազգանուն է գրված, չնայած որ ազգությամբ նա ռուս է, իսկ Սահակյան ազգանունը նրա ամուսնունն է:

Նա իր գրառման մեջ նշել է, որ ամաչում է, որ այդ մարդկանց բացատրություններ է տվել: Նա ընգծել է, որ հպարտ է իր ազգությամբ, իսկ ազգանունը ժամանակին փոխել է մեծ սիրո պատճառով: Աննան նաեւ նշել է, որ ժամանակն է ներել միմյանց ու հասկանալ, որ աստծո առաջ բոլորն էլ հավասար են:

Կարեւորագույն հաղորդագրությունը, որը նա ցանկացել է իր ընկերների միջոցով փոխանցել հետեւյալն է. «Մի դատեք մարդկանց՝ ըստ նրանց ազգային պատկանելության»:

Լրագրողուհին նաեւ հույս է, որ այս խոսքերը միջնորդների միջոցով կհասցվեն նաեւ Իլհամ Ալիեւին: Աննան պատմել է, որ Բաքվի օդանավակայանի անցակետի պետն իրեն առաջարկել է փոխել ազգանունն ու կրկին վերադառնալ:

Աննան իր հաղորդագրության մեջ կոչ է արել Ալիեւին տղամարդ դառնալ եւ հայ ազգի հետ հարաբերություններում շրջադարձ մտցնել: Նա նաեւ ընդգծել է, որ, երեւի, իր ադրբեջանցի ընկերները եւս ամաչում են այս պատմության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ