News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ  նշանակված «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանն կադրերի ռեզերվ ուղարկվելուց հետո հանգստանում էր, իսկ այժմ վերադարձել է աշխատանքի: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք սկանդալային միջադեպերից հետո արդարացի՞ էր համարում իր` ոստիկանական համակարգում աշխատանքից անցնելը, նա պատասխանեց. «Իսկ դուք ո՞նց էիք ուզում եւ ինչպե՞ս պետք է վարվեն 16 տարի հայրենիքին ծառայած սպայի  հետ,  որը ոչ մարդասպանություն է գործել, ոչ էլ ծանր հանցանք»:

Իսկ թե այսուհետ ինչպես է լրագրողների հետ իր հարաբերությունները կառուցելու,  Վարդան Ղուկասյանը նշեց. «Ես լրագրողների հետ չեմ շփվելու, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում: Ես լրագրողներին միշտ հարգել եմ, ընդունել եմ, շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, ունեմ լրագրող ընկերների բավականին լայն շրջանակ»:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: «Աղմուկը մեղմելու համար նրան հեռացրին աշխատանքից, ապա նաեւ ոստիկանապետի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով հայտարարվեց խիստ նկատողություն: Բայց, ինչպես երեւում է, Վովա Գասպարյանը նրան երկար գործազուրկ չթողեց: Աղմուկն անցավ,  եւ նա նորից պաշտոն ունի»,- գրել էր  «Հրապարակ» թերթը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հաստատել էին, որ Վարդան Ղուկասյանը նշանակվել է Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: 

Տպել
Ամենաշատ