News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի բնակիչ, 13-ամյա Դանիել Յաղուբյանը ԱՄՆ-ում անցել է «Broadcom MASTERS 2013» ազգային գիտական ու ինժեներական մրցույթի կիսաեզրափակիչ փուլ: Տղան սովորում է Փասադենայի Սբ. Գրիգորիի անվան դպրոցի 8-րդ դասարանում:

Ինչպես գրում է «Asbarez»-ը, նշանավոր գիտնականների, ինժեներների ու ուսուցիչների  ուշադիր գնահատումից հետո, ավելի քան 6000  թեկնածուների նախագծերից ընտրվել է Դանիել Յաղուբյանի նախագիծը: Ազգային գիտական մրցույթում առաջադրված թեկնածուների թվում են միջին դպրոցի աշակերտներ, որոնք նահանգներում սովորողների շարքերում գիտական նախագծերի համապատասխան տոնավաճառներում մտել են լավագույն 10 տոկոսի մեջ: Դանիելը իրավունք է ստացել մասնակցել մրցույթին՝ Լոս-Անջելեսի շրջանում սովորողների միջեւ այս տարվա մարտ ամսին անցկացված գիտական նախագծերի տոնավաճառում գրավելով 2-րդ տեղը:

Նրա նախագիծը, որն իրենից ներկայացնում է խտացված օդը օդորակիչի արտաքին հատվածից դեպի արեւային մարտկոցներ մղող, օդային խողովակից կազմված սարքավորում, նվազեցնում է վահանակների ջերմաստիճանը, նկատելիորեն ավելացնում է էլեկտրական հզորությունը: Տղան դիմել է ԱՄՆ-ի Պատենտային վարչությունը՝ հայտնագործությունն արտոնագրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ