News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի ավերակներում 45 օր տեւող պեղումներ են իրականացվելու։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Կարսի նահանգի մշակույթի եւ տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը 110 հազար լիրա է հատկացրել Անիում 45 օր տեւող գիտական պեղումների համար։ Դողանայը շեշտել է, թե Անիում վերջին անգամ պեղումներ են իրականացվել 2 տարի առաջ՝ 2011 թվականին։

Թուրք պաշտոնյան պնդել է, թե Ռուսաստանի տիրապետության տակ գտնվելու ժամանակ Անիում 14 տարի պեղումներ են կատարվել, որի ժամանակ 4 վագոն գտածոներ են տեղափոխվել Ռուսաստան, որոնց մեծ մասը ցուցադրվում են ռուսական թանգարաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ