News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայերի, այդ թվում ծպտյալ հայերի նկատմամբ թեմաներին իշխանությունները խիստ զգուշությամբ են վերաբերվում։ 2011-ի հուկտեմբերի 23-ի Վանի երկրաշարժից հետո փլված շենքերի ավերակների տակից հայտնաբերվել էին գաղտնի եկեղեցիների հետքեր, որոնց մասին թուրքական իշխանությունները պարզապես լռել են։

Այս ամենի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է Հայոց ցեղասպանությունից փրկված եւ ազգությունը գաղտնի պահող Վանի ծպտյալ հայերից մեկը, ում անունը նրա խնդրանքով չենք հրապարակում։  Նրա խոսքով՝ Վանում հայեր կան, սակայն ինչպես ինքը, այնպես էլ մյուսները տարբեր պատճառներով խուսափում են բացահայտ հայտնել իրենց ինքնությունը։

NEWS.am-ի թղթակցի զրուցակիցը նշել է, որ 2011-ի հոկտեմբերի 23-ի երկրաշարժից հետո փլված շենքերի փլատակներից հայտնաբերվել են սրբապատկերներ եւ այլ իրեր, որոնք սովորաբար լինում են եկեղեցիներում եւ օգտագործվում են կրոնական արարողությունների ժամանակ։  Նա շեշտել է, թե այդ ամենի մասին թուրքական իշխանությունները չեն բարձրաձայնել՝ քանի որ ենթադրություններ կան, որ շենքերի բնակարաններում ստեղծվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ գաղտնի հավաքվել են ծպտյալ հայերը։

Արթուր Հակոբյան
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ