News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանում վթարի ենթարկված  հայտնի հաղորդավար Արամ Չախոյանի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

Նա նշեց, որ Արամ Չախոյանը այս շաբաթ հաստատ կմնա հիվանդանոցում, հնարավոր է մյուս շաբաթ դուրս գրվի: Հաղորդավարին չեն վիրահատել եւ չեն էլ նախատեսում վիրահատել, նա կոտրվածքներ ունի, կկարողանա քայլել 40 օրից:

Ինչ վերաբերում է նրա ընկերոջը` Վրաստանում վթարի ենթարկված Էդվարդ Սարգսյանին, ապա վերջինիս ազդրը վիրահատել են,նրա վիճակը նորմալ է, հավանաբար ավելի շուտ դուրս կգրվի, քան Արամ Չախոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ը օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն էր ստացել, թե Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Երեւանի «Շտապօգնության» մեքենան մեկնել էր սահման, դիմավորել նրանց եւ բերել Երեւան:

Տպել
Ամենաշատ