News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Համբույրի մեջ վատ բան կա՞: Ըստ նկարի` շատ նուրբ համբույր էր, դուք ծանո՞թ եք այդ աղջկան, այդ աղջիկը հայ աղջիկ է, պետք չէ այդքան այդ թեմայով խոսել: Այս մասին այսօր` օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ  Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված հայտնի տեսանյութին եւ դրանից արված լուսանկարին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, «ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը»:

Արական սեռի ներկայացուցիչ լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կմտածի Շուշան Պետրոսյանը, եթե նա համբուրի իրեն մոտ կանգնած աղջիկ լրագրողի պարանոցը, պատգամավորը պատասխանեց. «Ես միայն կուրախանամ… Հիշեք, որ այդ ոստիկանն էլ  է հայ, հայ տղա է»:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներից մեկի ժամանակ, ըստ համացանցում տարածված տեսանյութի եւ դրանից արված լուսանկարին,  ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը: «Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Ստոպ կադրով բոլորն էլ գիտեն, որ կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, իսկ նկարին ինչ-որ բան վերագրողներին էլ խորհուրդ ենք տալիս ժամանակից շուտ  հետեւություններ չանել»,- այս թեմային անդրադառնալով մեզ հետ զրույցում ասել էր Ոստիկանության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Դրանից հետո դադարեցվել էին ակտիվիստի պարանոցը համբուրած ոտսիկանի`  ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի լիազորությունները: իսկ այդ աղջիկը` Շողիկ Մելքումյանը ասել էր, որ այդ պահին չի զգացել, թե ինչպես է իրեն համբուրել ոստիկանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ