News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահի նստավայրի առջեւ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից սկսվել է Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման դեմ բողոքի ակցիան (ֆոտոռեպորտաժ)։ Մասնակիցների թիվը գնալով մեծանում է։ Բաղրամյան 26-ում նաեւ մեծ թվով ոստիկաններ կան։ Նախագահականի առջեւ է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Նրա ցուցումներով ոստիկանները փորձում են պահպանել հասարակական կարգը։

Ակցիայի մասնակիցները,  ովքեր որեււէ կոնկրետ շարժում կամ կազմակերպություն չեն ներկայացնում, ակցիայի մասին տեղեկացել եք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ հայտարարում են, որ Հայաստանին թույլ չեն տալու միանալ Մաքսային միությանը։ Ակցիային միացել է նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Ոստիկանները ցուցարարներից պահանջում են կանգնել նախագահականի դիմացի մայթին։ Ակտիվիստներից մի քանիսը փորձել են մոտենալ նախագահականին, սկսվել է հրմշտոց, ոստիկանները բերման են ենթարկել 9 ակտիվիստի, այդ թվում՝ աղջիկների (Արեն Մանուկյան, Վիլեն Գաբրիելյան (Նավակ Ճոճող), Դավիթ Սանասարյան, Լուսինե Հովսեփյան, Սիփան Փաշինյան):

«Ակտիվիստները իրավախախտ են եղել, տարվել են բաժին։ Ոստիկանության պահանջները չկատարելու դեպքում յուրաքանչյուր քաղաքացի բերման կենթարկվի»,- լրագրողներին ասել է Երեւանի ոստիկանապետը։

Նա հղում է արել Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 19-րդ կետին, ըստ որի արգելվում է հավաքներ անցկացնել Հանրապետության նախագահի նստավայրից այնպիuի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը։

Ցուցարարները փորձել են նստել նախագահականի առջեւ՝ հենց Բաղրամյան փողոցում։ Ոստիկանները նրանց ուժով հեռացրել են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ