News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Մրցունակության համաշխարհային զեկույցում (2013-14 թ.թ.) Հայաստանը 148 երկրների շարքում զբաղերել է 79-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ առկա է առաջընթաց 3 տեղով:

Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Նրա ներկայացմամբ՝ երկրի մրցունակության գնահատականը կազմվում է հաշվի առնելով մրցունակության 12 հենասյուները։ Այդ հենասյուներից 4-ով Հայաստանը հետընթաց է արձանագրել, մեկով փոփոխություն չկա, իսկ 7-ում առկա է բարելավում:

Մասնավորապես՝ ետընթաց է գրանցվել առողջապահություն եւ տարրական կրթություն (-5), բարձրագույն կրթություն եւ վերապատրաստում (-7), աշխատուժի շուկայի արդյունավետություն (-20) եւ շուկայի չափ (-2) հենասյուներում:

Ամենամեծ առաջընթաց Հայաստանը գրանցել է տեխնոլոգիական պատրաստություն հենասյունում՝ +20: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ինտերնետի վերաբերյալ Հայաստանի տվյալները միջազգային տեղեկատվական բազաներում թարմացվել են՝ մի քանի տարվա ընդմիջումից հետո:

Մակրոտնտեսական կայունություն հենասյունի մասով առաջընթացը  +19 է՝ պայմանավորված 2012 թ. գնաճի միջին ցածր ցուցանիշով (2,6%):

Զգալի առաընթաց (+14) կա նաեւ ապրանքների շուկայի արդյունավետություն հենասյունով: Սրան էապես նպաստել է հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականությունը, տաղական մրցակցության ուժգնությունը:

Մ. Հերգնյանն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանը գրանցում է առաջընթաց Մրցունակության զեկույցում, սակայն 79-րդ տեղը մենք ստացել էին դեռ առաջին զեկույցի ժամանակ (2005-06 թ.թ.): Դրանից հետո մի քանի տարի հետընթաց է եղել, իսկ 2010 թ. հետո իրավճակը բարելավվում է:

Հայաստանի մյուս հարեւանները ավելի զգալի առաջընթաց ունեն ու ավելի լավ դիրքեր են զբաղեցնում; Այսպես՝ Վրաստանը դիրքերը բարելավել է 5 կետով՝ զբաղեցնելով՝ 72-րդ տեղը, Ադրբեջանը՝ 7 կետով (39-րդ հորիզոնական)։ Թուրքիան ցանկում 44-րդն է, Իրանը՝ 82-րդը, Ռուսաստանը՝ 64-րդը (բարելավումը՝ 3 կետ)

Տպել
Ամենաշատ