News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Jaguar ընկերության պատմության մեջ առաջին քրոսովերի հրապարակված միակ լուսանկարը նրա երկրպագուների շրջանում բավական մեծ արձագանք է գտել:

Քրոսովերն ստացել է Jaguar С-Х17 անվանումը, եւ այդ մասին բրիտանացիներին կպատմեն սեպտեմբերի 9-ին, իսկ հաջորդ օրը այն կցուցադրեն Ֆրանկֆուրտում բացվող ավտոսրահում, հաղորդում է TransportNews-ը:

Jaguar С-Х17-ն առայժմ կոնցեպտուալ մեքենա է, որի սերիական համարը, ամենայն հավանականությամբ, վաճառքում կհայտնվի 2015-ին: Հայտնի է, որ նա կունենա այնպիսի շարժիչ, ինչպիսին ունի Range Rover Evoque-ը (բենզինային 2-լիտր տարողությամբ, 240 ձիաուժ հզորության տուրբինային շարժիչ եւ 2,2 լիտր տարողությամբ դիզելային շարժիչ, որի հզորությունը 190 ձիաուժ է):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ