News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոնդոնյան  RM Auctions աճուրդում վաճառվել է Ջեյմս Բոնդի ինքնատիպ Lotus Esprit  ավտոմեքենան՝ «Լրտեսը, որը սիրում էր ինձ» ֆիլմից:

Լոտի արժեքը 857 հազար դոլար է, թեեւ կազմակերպիչները նախատեսում էին դրա  առնվազն կրկնակին ստանալ: Բանն այն է, որ մեքենան նաեւ սուզանավի եւ հրթիռային կարգավորումների գործառույթ ունի, հայտնում է pravda.ru-ն:

Փորձագետները նշում են, որ Բոնդի լեգենդար տրանսպորտը կարող է հեշտությամբ հավակնել աշխարհի ամենաճանաչված մեքենա տիտղոսին: Իր տեխնիկական բնութագրի եւ կանադական Perry Submarines կոնցեռնի մասնագետների աշխատանքի շնորհիվ ավտոմեքենան ունի հատուկ շարժական վահանակ, որի վրա տեղադրված են չորս էլեկտրաշարժիչներ. դրանք հատուկ միացումների շնորհիվ թույլ են տալիս մեքենան օգտագործել որպես ջրային տրանսպորտ:

Հավանաբար ցածր գնի պատճառն այն էր, որ այդ մեքենայով գրեթե անհնար է երթեւեկել սովորական մայրուղով, թեեւ այն միանգամայն աշխատունակ սուզանավակ է, նշում է «Ռոսիյսկայա գազետան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ