News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2013 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 17,8 հազ. ավտոմեքենա, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

2012 թ. առաջին կիսամյակի համեմատ ներկրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 2684-ով կամ 17,7 %-ով: Ռուսաստանից ներկրվել է ընդամենը 617 մեքենա կամ ընդհանուրի 3,4%-ը; Ավելին՝ նախորդ տարիների համեմատ Ռուսաստանից ներկրվող մեքենաների թիվը չի աճել:

Հայաստան ներկրվող մեքենաների կեսից ավելին՝ մոտ 60%-ը մինչեւ 5 հազ. դոլար արժողությամբ են:

Թանկարժեք մեքենաների (30 հազ. դոլարից ավելի արժողությամբ) մեքենաների թիվը կազմել է 759 կամ ընդհանուրի 4,3%-ը: Թանկարժեք մեքենաների ներկրման վիճակագրությունը նախորդ տարվա համեմատ էական փոփոխություն չի կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ