News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալացի հոգեւորական Ռենցո Ձոկկան Հռոմի Ֆրանցիսկոս պապին Renault 4 ավտոմեքենա է նվիրել: Նա դա արել է, քանի որ պապն ավելի վաղ կաթոլիկ հոգեւորականությանը կոչ էր արել ավելի համեստ լինել:

Ձոկկայի խոսքով՝ պապը երախտագիտությամբ է ընդունել ավտոմեքենան: Երբ հոգեւորականը  «Ռենոն» բերել է պապի նստավայր, Ֆրանցիսկոսն ինքն է ղեկին նստել եւ մեկնել հերթական ծրագրված հանդիպմանը: Նա բացատրել է, որ այդ մակնիշի մեքենա է վարել Արգենտինայում:

Renault 4 ավտոմեքենան ստեղծվել է մոտ 20 տարի առաջ, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Հռոմի պապը բազմիցս կոչ է արել հոգեւորականներին ավելի համեստ լինել եւ հրաժարվել թանկարժեք լիմուզիններից: Ինքը պապն էլ համեստ կենսակերպ է վարում՝ հրաժարվել է շքեղ նստավայրից, գահը փոխարինել է սովորական բազկաթոռով, բացի այդ իր առաջին պապական այցի ժամանակ երթեւեկել է ոչ թե զրահապատ «պապամոբիլով», այլ ամենասովորական բաց ավտոմեքենայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ