News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ավտոսիրողների ամսագրերը հրապարակում են այս պահին Գերմանիայում ընթացող Ֆրանկֆուրտի ավտոսրահի լավագույն նորույթների վարկանիշները: Առաջին տասնյակում են Ferrari, Maserati եւ Bentley մակնիշների բարձրակարգ նմուշները:

Ոմանք շեշտը դնում են մեքենայի արագացման վրա, մյուսները զարմացնում են Միլանի ոճաբանների կողմից ստեղծված սրահներով, ովքեր հաճախորդների խնդրանքով նույնիսկ մտածել են, թե որտեղ կարելի է թաքցնել շոկոլադե կոնֆետները:

Ferrari –ի նորույթը պետք չէ տեսնել, այլ պետք է լսել՝ ավելի քան 600 ձիաուժ եւ 330 կմ / ժ: Նոր Ferrari 458 Speciale-ի դիմաց դիտմամբ կանգնեցրել են  «Ֆորմուլա 1-ի» մեքենա: Ferrari-ի նոր մոդելը, ինչպես նաեւ դրա նախորդները, փորձարկվել են ոչ միայն ճանապարհներին, այլ նաեւ աերոդինամիկ խողովակում: Թվում է, որ իտալական սպորտային մեքենայից առավել մեծ ուրախություն չի եղել՝ մինչեւ 100 կմ / ժ արագացում ընդամենը 3 վայրկյանում, իսկ կանգ առնելու հեռավորությունը 200 կմ / ժ արագությամբ կազմում է 122 մետր, ինչը համեմատելի է օդանավակիր հարթակի վրա կործանիչի վայրէջքին:

Նրանց համար, ովքեր չեն սիրում արագ վարել, այլ սիրում են թռչել՝ նոր Bugatti Veyron: Գերմանիայում հրապարակներից մեկում ստեղծողների ակնկալիքներին եւ ֆիզիկայի օրենքներին հակառակ բաց տանիքով կաբրիոլետը սահմանեց բացարձակ ռեկորդ՝ 48 կմ/ժ արագություն:

Իր պատմության ընթացքում առաջին անգամ Maserati-ին ներկայացնում է զանգավածային եւ բյուջետային Ghibli մոդելը, որ ստեղծվել է Chrysler-ի հիմքի վրա: Առհասարակ հաջորդ տարին Maserati-ի համար արտասովոր է: Լեգենդար մակնիշը 100 տարեկան է, որը կնշեն ըստ հագուկապի: Quattroporte սահմանափակ քանակությամբ 100 մեքենաները ամենայն մանրամասնությամբ ձեւավորել են Ermenegildo Zegna-ի իտալացի դերձակները:

Bentley Continental GT V8 S-ը հարստացվել է հզոր շարժիչով ու սպորտային կասեցմամբ՝ միաժամանակ պահպանելով վայելչատեսությունը: 800 կմ առանց լիցքավորման՝ սա մեկ այլ ռեկորդ է, որ ռուս այցելուներից բացի, մյուսներին քիչ էր հետաքրքրում, հաղորդում է ՆՏՎ-ն:

«Մեր հաճախորդներից հաճախ ստիպված ենք լինում լսել.«Չէի՞ք կարող Bentley-ն ներկել իմ զգեստի կամ պայուսակի գույնին համապատասխան: Իսկ ի՞նչ կասեք շոկոլադի համար սառնարանի մասին»: Ցանկությունները տարօրինակ են, սակայն դրանով էլ մեզ համար հետաքրքիր են»,- հայտարարութմ է Bentley Motors-ի մարքեթինքի տնօրեն Ջուլիան Հեդրիլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ