News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ղազանչի կոչվող հանդավայրում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Լոռիում NEWS.am-ի թղթակիցը, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացել է ժամը 20:15-ին: Հրշեջ փրկարարները դուրս են հանել մեկ մարտական հաշվարկ, այնուհետեւ օգնության է կանչվել ևս 2 մեքենա: Կրակը չոր խոտածածկ տարածքից տարածվել է եղևնիների անտառում, ինչի հետևանքով բազմաթիվ եղևնիներ են այրվել: Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև 10 մարդ հերթափոխից դուրս անձնակազմից, ինչպես նաև ոստիկանության և անտառտնտեսության աշխատակիցները, հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել և մարվել է: Նախնական տեղեկություններով` այրվել է 1 հա անտառածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանը:

 Հրդեհի հասցրած վնասն ամբողջությամբ հնարավոր կլինի հաշվել վաղն առավոտյան: Տարածքում հավաքված մարդկանց ենթադրությամբ` անտառը հրդեհվելէ դիտավորյալ:

 Նշենք,որ վերջին օրերին Լոռու մարզում կտրուկ ավելացել են հրդեհները չոր խոտածածկ և անտառածածկ տարածքներում:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի



Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ