News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեր հարեւանների այն ժամանակահատվածի պաշտպանական կարողությունները հետզհետե վերածվում են հարձակողական կարողությունների, եւ այդ առումով առանց Ռուսաստանի Հայաստանի անվտանգության ապահովումը չափազանց դժվար կլինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ հավելելով, որ եթե միայն Ադրբեջանը լիներ, խնդիր չէր լինի, բայց կա նաեւ Թուրքիան:

Նրա խոսքով՝ 2010-ին կնքված  համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Հայաստանի անվտանգությունն ամբողջությամբ։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ Սեյրան Օհանյանը նշել է. «Հայաստանը չի ուզում երկրորդ անգամ լինել պարտադրված վիճակում։ Առաջին անգամ մեզ պարտադրել են պատերազմ եւ այդ պատերազմում մենք հաղթել ենք։ Որպեսզի երկրորդ անգամ բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվի, այն պետք է կառուցվի երկխոսության, փոխադարձ հասկացության շրջանակներում, եւ եթե լինելու են զիջումներ, ապա պետք է լինեն փոխադարձաբար: Ցավոք սրտի, մեր հարեւանները փորձում են մեզ հետ նորից ուժի միջոցով խոսել, պարտադրել իրենց ուժը, հասնել նրան, որ զիջումները լինեն միակողմանի, ինչն անընդունելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ