News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիտանական Bonham’s աճուրդում 1935 թվականի արտադրության Alfa Romeo ավտոմեքենան վաճառվել է մոտ 9,5 մլն դոլարով. սա բացարձակ ռեկորդ է իտալական այդ մակնիշի մոդելների համար:

Տորգերը տեղի են ունեցել Անգլիայի հարավում գտնվող Չիչեսթեր քաղաքում: Alfa Romeo Tipo C 8C-35’50013’ մոդելը հայտնի է նրանով, որ նրանով հանդես են եկել Scuderia Ferrari թիմի անդամները՝ Էնցո Ֆերարիի գլխավորությամբ, մասնավորապես, Եվրոպայի լեգենդար չեմպիոն, «Թռչող Մանթուանցի» Տացիո Նուվոլարին: Հենց Alfa Romeo ավտոմեքենաներով են հիմնականում մրցել Scuderia Ferrari-ի մարզիկները՝ թիմի գոյության առաջին տարիներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նախորդ ռեկորդը պատկանել է 1933 թվականի արտադրության Romeo Monza 2300-ին, որը վաճառվել է 2010-ին, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում, 4,2 մլն ֆունտով (6,7 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ