News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հրաշալի նորություն հարուստ ավտոսիրահարների համար. Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան՝ Lamborghini Aventador LP 700-4-ը:

Այն ստեղծողներն արել են ամեն բան, որպեսզի ավտոմեքենան ամենաշքեղը լինի: Այն պատրաստված է պլատինից, մաքուր ոսկուց եւ զարդարված է ադամանդներով, հաղորդում է «Gazeta.R»-ն՝ վկայակոչելով Motor Authority-ն: Ենթադրվում է, որ դրա գինը $7,5 մլն է:

Lamborghini-ն հավակնում է Գինեսի ռեկորդների գրքի միանգամից մի քանի անվանակարգերում՝ ամենաթանկարժեք ավտոմեքենան, ամենաթանկարժեք լոգոտիպը, ոսկուց պատրաստված աշխարհի միակ ավտոմեքենան՝ 500կգ քաշով: Այժ, այն պատրաստված է 1:8 չափսերով:

Գնորդը, որը դրա համար կանխավճար կվճարի, կդառնա իրականա չափսերով մեքենայի սեփականատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ