News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատելու պահանջով այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Վերաքննիչ դատարան եկած Վարդգես Գասպարի, մի քանի լրագրողների եւ դատական կարգադրիչների միջեւ ընդհարում է եղել։ Գասպարին եւ մի քանի լրագրողներ 10 րոպե ուշացումով են եկել դատին, որտեղ քննվում էր Տիգրան Առաքելյանին ազատելու 110 քաղաքական գործիչների եւ արվեստագետների միջնորդությունը։ Դատական կարգադրիչները նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ պատճառաբանելով, որ ներսում տեղ չկա։ Գասպարին ափերից դուրս է եկել. «Ապուշ մարդ, ձենդ կտրի լակոտ, թափթփուկ»,- բղավել է նա։ Դատական կարգադրիչը ճարահատյալ Գասպարիին թույլ է տվել ներս մտնել՝ նրա անցաթուղթը ստուգելուց հետո։ Ավելի ուշ թույլատրվել է նաեւ լրագրողների մուտքը։

Տպել
Ամենաշատ