News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ են մասնակցել Ստամբուլում կայացած զանգվածային ցույցին՝ ի նշան բողոքի Պաղեստինի մահմեդական սրբատեղիների վրա իսրայելական հարձակման:

Ցույցին մասնակից հռետորները կոչ են արել բոլոր մահմեդական երկրներին պաշտպանել Երուսաղեմն ու ալ-Աքսա մզկիթը եւ նկատել են, թե թուրքական իշխանությունները երբեք մենակ չեն թողնի սուրբ քաղաքի երեխաներին ու կանանց՝ իսրայելական զավթմանը դեմ առ դեմ։ Բողոքողները ծածանել են Պաղեստինի դրոշն ու «Մահ Իսրայելին» պաստառներ, եւ վառել են իսրայելական դրոշը:

Իրենց հերթին, պաղեստինյան փախստականները հանրահավաք են անցկացրել Բաղդադի Ալ-Քուդս մզկիթում:

Մզկիթի հովիվ շեյխ Աբու-Ֆադլ Լուայը կոչ է արել հավատացյալներին՝ պաշտպանել Երուսաղեմի բնակիչներին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է այն, ինչ կատարվում է սուրբ քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ