News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքին մասնակցել է նաեւ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով հանուն միասնության հրաժարվել էր առանձին միջոցառում անցկացնել:

Հայրիկյանը խստորեն քննադատել է Ռուսաստանին՝ այն բռնապետական երկիր անվանելով եւ նշելով, որ նրա հետ արդյունավետ միություն ստեղծել չի հաջողվի: Նա կանխատեսեց, որ Մաքսային միության բոլոր անդամներն էլ կլքեն այն, կմնան միայն Հայաստանն ու Ռուսաստանը: «Ավելին, ես չեմ բացառում, որ Ռուսաստանը եւս մի օր լքի Մաքսային միությունը, եւ արդյունքում մնա միայն օգտագործված Հայաստանը: Բայց օգտագործել կարող են ոչ թե Հայաստանին, այլ նրա ղեկավարությանը»,- ասել է Հայրիկյանը: Շփոթելով Մաքսային եւ Եվրասիական միությունները՝ Հայրիկյանը նշել է, թե Հայաստանին փորձում են ընդգրկել գոյություն չունեցող կառույցի մեջ: Հայրիկյանը կարծում է, թե քաղաքացիների առջեւ լուրջ խնդիր է ծառացած՝ պարզել, արդյոք նրանք սեփական ինքնիշխանության տերերն են թե ոչ, ինչից հետո հետագա քայլեր ձեռնարկել:

Հայրիկյանն առաջարկել է ստորագրահավաք նախաձեռնել եւ 100 հազար ստորագրություն հավաքել:

Հանրահավաքին նաեւ ելույթ է ունեցել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Էմանուել Գասպարյանը, ով զսպվածության կոչ է արել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում, միաժամանակ ընդգծելով, թե հարցը պետք է լուծվի համազգային հանրաքվեի միջոցով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ