News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՊՀ-ի Հյուրերի տանը սեպտեմբերի 24-26-ը տեղի կունենա աշխատանքային քննարկում` նվիրված սեւ խոռոչների ֆիզիկային: 

Հանդիպումը տարածաշրջանային բնույթ է կրում եւ անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի NET68 ցանցային նախագծի շրջանակում, որը ներառում է գիտնականներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Մարոկկոյից եւ Ուկրաինայից (նախագծի գլխադասային կազմակերպությունը ԵՊՀ-ն է):  Հանդիպմանը մասնակցում է 30 գիտնական Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Բրաիզլիայից, Կորեայից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Չինաստանից եւ Թայլանդից: Հանդիպմանը մասնակցում են համաշխարհային մակարդակի տեսաբան-ֆիզիկոսներ. պրոֆեսորներ Յան դը Բուրը  (Ամստերդամի համալսարան), Ֆինն Լարսենը (Միչիգանի համալսարան, Փենսիլվանիա), Ռուբեն Մինասյանը  (Սակլե, Ֆրանսիա), երիտասարդ հետազոտողներ Մոնիկա Գուիկան (Փենսիլվանիայի համալսարան), Չեթան Կրիշնան (Բանգալոր, Հնդկաստան):

Հայաստանում սեւ ժոռոչների ֆիզիկան այնքան էլ տարածված չէ, եւ հանդիպումը ղեկավարում է խոշոր տեսաբան ֆիզիկոս, Թեհրանի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր Շահին Շեյխ Ջաբարին: Պատմական հայրենիքում առաջին անգամ են գտնվում ամերիկացի Ջարա Մարգարա Էվսլինան` Պեկինից, եւ Էդգար Շագուլյանը` Սթենֆորդի համալսարանից:

Հայ կազմակերպիչները գիտական մեծ ակնկալիքներ ունեն հանդիպումից:  Նրանք նաեւ հույս ունեն, որ հանդիպումը Հաաստանում տարածաշրջանային նման հավաքների առաջին օղակը կդառնա եւ կնպաստի հայ ֆիզիկոսների տարածաշրջանային ինտեգրմանը: 

Բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնից. հանդիպումն անցկացվում է նաեւ  գերմանա-հայկական-վրացական «Տեսական ֆիզկայի տարածաշրջանային  կրթական ցանց» նախագծի մասնակի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Volkswagen Stiftung հիմնադրամի կողմից: Հայկական համակազմակերպիչներն են   ԵՊՀ-ի Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակիցներ Վահագն Եղիկյանը, Արմեն Ներսիսյանը եւ Արմեն Սաղաթելյանը: Այս մասին մանրամասն կարելի է ծանոթանալ կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ