News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում եւ համահայկական կազմակերպությունների աջակցութամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ «Անի եւ Նարոտ» հիշատակի հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար կազմակերպության տնօրեն Րաֆֆի Արտհալջյանի հետ տեսաժողովի ժամանակ նշել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա բարձր է գնահատել «Անի եւ Նարոտ» հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ աշխարհասփյուռ հայ համայնքներում սոցիալական եւ բարեգործական ծրագրերի իրականացումը, ներկայացրել է Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդեն մեկնարկել է: Նշվել է, որ թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար եւ իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:

Պարոն Արտհալջյանին ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, սիրիահայ Լենա Հալաջյանին, Հրանուշ Հակոբյանը նշել է, որ կենտրոնը զբաղվում է Հայաստանում սիրիահայերի ինտեգրման աշխատանքներով:

ՀՀ սփյուռքի նախարարը կարեւորել է Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին հայկական եւ համահայկական բոլոր կառույցների եւ կազմակերպությունների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հեռակապի միջոցով ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու եւ գործակցության առաջարկության համար՝ Արտհալաջյանը նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքներում կներկայացնի Նոր Հալեպ թաղամասի շինարարության հետ կապված աշխատանքները:

Պարոն Արտհալաջյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ծրագրի ղեկավարներին տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն եւ մի շարք նորարարական առաջարկություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ