News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 10–ի սահմաներում, ծեծի է ենթարկվել «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստը պատմել է կատարվածի մանրամասները. «Ժամը տասն էր, գնում էի խանութ, մեր կոշկակարը ասեց, բա արի իրար հետ քայլենք, խոսանք: Հետո իրան միացան էլի երեք հոգի: Սկսեցին վախեցնել, ասում էին` էլ «Կյանքի խոսքի» մասին չխոսաս, չգրես, թե չէ վերջդ լավ չի լինի: Լավ տղա ես, գնա եհովայականների դեմ պայքարի, մենք աղանդ չենք»:

Սեւանի խոսքով` սպառնալից խոսքերից հետո սկսել են հարվածելիրեն: «Երեքը սկսեցին ծեծել, բայց հետո ես գոռացի, մարդիկ վազեցին դեպի մեր կողմ: Իրանք տեսան, որ մարդիկ գալիս են, փախան»:

21-ամյա Սեւանը լուրջ վնասվածքներ չի ստացել. «Իրանք ուղղակի վախեցնում էին: Հարձակումից հետո հիվանդանոց գնացի, բժիշկներն ասեցին` լուրջ բան չկա»,- պատմել է ակտիվիստը: Տուժածը հարձակվողներին ճանաչել է, եւ պատրաստվում է դիմել ոստիկանություն:

Օրերս «Մենք» երիտասարդական շարժումը «Միացյալ երիտասարդական լիգայի» հետ միասին նախաձեռնել էր ստորագրահավաք-ակցիա Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների դեմ: Նրանք կառավարությունից պահանջում էին ուսումնասիրել ՀՀ-ում գործող բոլոր գրանցված և չգրանցված կրոնական կազմակերպությունները և, մասնավորապես, կասեցնել «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցու, «Կյանքի խոսք», «Ռեյմա», «Մեծ Շնորք» կազմակերպությունների գործունեությունը:

Տպել
Ամենաշատ