News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

57-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան Մադոննայի կերպարն է փորձել: Դոլինային դիմահարդարել են «Չիկագո» մյուզիքլից բանտապահ կնոջ՝ Մորթոն մայրիկի կերպարի համար, սակայն երգչուհին ջրի երկու կաթիլի պես նմանվել է արտասահմանյան աստղին:

Մոսկվայի երիտասարդական պալատի բեմում փորձերից մեկի ժամանակ Լարիսա Դոլինան փայլուն կատարել է իր պարտիան: Ընդ որում, նրա ոսկեգույն մազերը հիշեցրել են համերգային շրջագայություններից մեկի ժամանակ Մադոննայի սանրվածքը: Երգչուհու դիմահարդարումը միայն մեծացրել է ամերիկյան փոփ-աստղի հետ նրա նմանությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լարիսա Դոլինան որոշում էր կայացրել առաջիկայում ավարտել համերգային շրջագայությունները:

Երգչուհուն հաստատել են ճանաչված «Չիկագո» մյուզիքլի նոր տարբերակի ամենավառ դերերից մեկում: Դոլինան համաձայնել է հանդես գալ բանտապահի՝ Մորթոն մայրիկի դերում: Այդ դերը 10 տարի առաջ մայրաքաղաքի Էստրադային թատրոնում կատարել էր Լոլիտա Միլյավսկայան: Լարիսա Դոլինան օգոստոսից սկսել է փորձերը, իսկ նոր թատերաշրջանի ընթացքում արդեն խաղալու է մյուզիքլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ