News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում բացահայտվել է հայերի կողմից ղեկավարվող  հարկային եւ բանկային խարդախության խոշոր համակարգ: Հիսունհինգ անձանց  մեղադրանք է ներկայացվել, որ իրենք խարդախությամբ ԱՄՆ-ի Հարկային վարչությունից խլել են 7 մլն դոլար եւ գողացել են 2 հազար անձանց անձնական տեղեկություններ: Այս մասին գրում է «The San Diego Union-Tribune»-ն:

Այս բարդ համակարգում օգտագործվում էին արտասահմանցի ուսանողների: Որոշ մեղադրյալներ օգտագործել են գաղտնանուններ, կանխավճարային բջջային հեռախոսների եւ համակարգչային կեղծ հասցեներ: Բանկի մի աշխատակից մեղադրվում է հարկային վերադարձների գումարների լվացման համար կեղծ հաշիվներ բացելու մեջ:

Երկու տարվա հետաքննությունից հետո ոստիկանությունը Սան Դիեգոյում, Լոս-Անջելեսում, Լաս-Վեգասում եւ Մերիլենդի նահանգում հետախուզումներից արդյունքում ձերբակալել է 22 կասկածյալների: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել 13000 դոլար կանխիկ գումար եւ չորս ատրճանակ:  Մնացած 33 կասկածյալներ ազատության մջ են: Նրանցից ոմանք հեռացել են երկրից:

Իշխանությունները նշել են, որ այս խմբին ղեկավարները եղել են Հայաստանի քաղաքացիներ կամ ամերիկահայերը, որոնք նախկին խորհրդային բլոկի երկրների օտարերկրյա քաղաքացիներին օգտագործում էին է խարդախ գործությունների համար:  Ղեկավարները գիտեին, որ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ԱՄՆ-ում ուսանողական, աշխատանքային կամ տուրիստական վիզաներով են, երկար ժամանակ չեն մնա երկրում: Շատերն արդեն վերադարձել իրենց հայրենիք:

Սան Դիեգոյում ԱՄՆ-ի Հարկային վարչության ղեկավարի օգնական Էնթոնի Օրլանդոն այս համակարգն անվանեց «ամենաբարդ գործողություններից մեկը, որը մենք երբեւէ մենք տեսել էինք»: «Շրջանակը, լայնությունը, բարդությունն ուներ միջազգային չափանիշներ», - ասել է Օրլանդոն:

Մեղադրական եզրակացություններից մեկում մեղադրանք է ենրկայացվել 29 անձանց, սակայն դաշնային դատախազությունը խմբի ղեկավար է համարում Արթուր Գրիգորյանին, Էռնետս Սոլոյանին եւ Հովհաննես Հարությունյանին: Շատ մեղադրյալներ ծագմամբ Ղազախստանից են, Թուրքմենստանից ու Ռուսաստանից, եւ նրանցից շատերը ձերբակալված չեն:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը Գլենդելի 21-ամյա բնակչուհի Իվոն Միխայլեսկուն, 30-ամյա Էռնեստ Սոլոյանը, 32-ամյա Արթուր Գրիգորյանը եւ 34-ամյա Աշոտ Մնացականյանը կալանավորված են: Բըրբենքի 32-ամյա բնակիչ Արա Ադամյանն ու 25-ամյա Վարդգես Վարդանյանը եւս կալանավորվել են բանկային խարդախության մասնակցության մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ