Գավառ քաղաքի Ազատության փողոցում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, գիշերը 01:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում նաեւ կրակոցներ են հնչել. կա երկու վիրավոր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: 23-ամյա Արամ Հովեյանը աջ սրունքի վնասվածքով Գավառի հիվանդանոց է տեղափոխվել, իսկ նրա եղբայրը՝ 24-ամյա Անդրանիկ Հովեյանը, ոտնաթաթի աջ սրունքի վնասվածքով տեղափոխվել է Երեւան: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա Ռուբեն Մալխասյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գավառցիներն ասում են, թե վիճաբանությանը մասնակցել է նաեւ Ալիկ Մարտիրոսյանը, ով տարածքում հայտնի է «Պալեենց Անդոյի տղա» մականունով, իսկ «Պալեենց Անդոն» տարածքում հայտնի գործարար է եղել, ով արդեն մահացել է:





























